
Խաչանովը դուրս մնաց Ուիմբլդոնից

Ռուսաստանի առաջին ռակետ հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ուիմբլդոնից:
Տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովի հակառակորդը իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին էր: 1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղում Ագուտին գերազանցեց Խաչանովին 3:6, 6:7 (3:7), 1:6 հաշվով:
Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում: Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը: