Բաժիններ՝

«Սալահը աստված է Եգիպտոսում».ոտնձգության ենթարկված մոդել

Եգիպտոսի կիսապաշտպան Ամր Վարդին սեռական ոտնձգության մեղադրանք ներկայացրած մոդել Մերհան Քելլերը շնորհակալություն է հայտնել Մոհամեդ Սալահին աջակցության համար:

«Սալահը աստված է Եգիպտոսում: Բառիս բուն իմաստով: Նրան չեն վերաբերվում պարզապես ֆուտբոլիստի նման: Նա աստված է և չի կարող սխալվել: Դրա համար ես վտանգում եմ: Ես չեմ կարողանա վերադառնալ երկիր, եթե ցանկանամ այցելել ընտանիքիս: Մարդիկ հարձակվում են ինձ վրա փողոցում: Դուք գիտեք, թե ինչպիսին են ֆուտբոլային երկրպագուները, և այլն էլ Եգիպտոսում:

Ինչն է ինձ հրապուրում Մոհամեդ Սալահի հետ կապված իրավիճակում, որ նա այդ ամենում ներգրավված չէ: Ես հասկանում եմ մարդկային կողմը, նա նրա թիմակիցն է, նա իր կողմն է գնում, քանի որ փորձում է նրան աջակցել:

Բայց, ինձ անհանգստացնում է, որ դա կարող է լուծվել անձնական զրույցի ընթացքում: Կարելի է գնալ և ասել, որ նա սխալ է թույլ տվել, համոզվել, որ դա նորից չլինի, խորհուրդ տալ նրան հրապարակայնորեն ներողություն խնդրել և մտածել միայն իր և իր կարիերայի մասին: Դուք գիտեք, թե ինչ է նա արել, եւ այն, որ նա դեռ թիմի հետ է, շատ ցավալի է:

Սալահը հիմա աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկն է: Նրա խոսքերը կարող են որոշիչ լինեն: Դուք չեք պատկերացնի, թե որքան սպառնալիքներ եմ ես ստանում»,-ասել է մոդելը:

Մոդելը խոսում  է Մոհամեդ Սալահի ավելի վաղ արած հայտարարության մասին:

«Կանանց պետք է վերաբերվել խորը հարգանքով: Եթե նա ասում է ոչ, ապա պետք է ընդունել այդ որոշումը: Դրանք սուրբ բաներ են և պետք է այդպիսին էլ մնա:

Բայց, ես կարծում եմ, որ շատերը կարող են փոխվել, կարող են հասկանալ իրենց սխալը:Նրանց պետք չէ միանգամից պատժել, դա ամենահեշտ բանն է:

Պետք է հավատալ և տալ երկրորդ հնարավորություն: Պետք է ուղղություն ցույց տալ և բացատրել»,-գրել է Սալահը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Ամր Վարդը Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերիացիայի որոշմամբ պատժվել է և հեռացվել հավաքականի ճամբարիդ:

Ֆուտբոլիստը սոցցաների միջոցով անհանգստացրել է աղջկան, պահանջել է ուղարկել ինտիմ լուսանկարներ, ուղարկել է իր առնանդամի նկարներն ու տեսանյութերը:

Մոդելի հետ նույնն արել են Եգիպտոսի հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ, ում անունները չի նշվում:

Ամր Վարդը արդեն վերադարձել  հավաքական:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս