Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը ժամանել է Բելառուս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Բելառուս։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

Հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցությունը բնութագրվում է դրական շարժընթացով։Բելառուսական կողմի տվյալներով՝ ապրանքաշրջանառությունը կազմել է 50,1 ԱՄՆ դոլար՝ 2017-ի մհամեմատ աճելով 17,3 տոկոսով։ Բելառուսից արտահանումը կազմել է 37,4 մլն դոլար (աճը՝ 8,3 տոկոս), հայկական ապրանքների արտահանումն այդ երկիր՝ 12,7 մլն դոլար (աճը՝ 55 տոկոս)։ 2019-ի հունվար-ապրիլին երկու երկրների միջև ապրանքաշրջանությունը կազմել է 19,3 մլն դոլար (աճը՝ 31 տոկոս). բելառուսական ապրանքների արտահանումը կազմել է 15 մլն դոլար (աճը՝ 30 տոկոս), հայկական ապրանքներինը՝ 4,2 մլն դոլար (աճը՝ 37 տոկոս)։ Բելառուսը Հայաստան է առաքում կաթ, խտացրած և չոր սերուցք,տրակտորներ և քարշակներ, եղեր, անվադողեր, թուղթ և ստվարաթուղթ։ Հայաստանից Բելառուս են արտահանվում արտահանվում ոգելից խմիչքներ, կահույք։

2018-ին Բելառուսում հայաստանյան ներդրումների ծավալը կազմել է 7,6 մլն դոլար, ուղղակի ներդրումներինը՝ 7,5 մլն դոլար։ Հայաստանում աշխատում է բելառուսական ընկերությունների ապրանքատար ցանցի ավելի քան 80 սուբյեկտ, գործում է բելառուսական կապիտալով 3 ձեռնարկություն։ Բելառուսում գործում է հայկական կապիտալով 57 ձեռնարկություն (17 համատեղ և 40՝ օտարերկրյա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս