Երեք դարպասապահներ, որոնք կարող են փոխարինել Դավիդ դե Խեային
Հունիսի 6-ին Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարեց, որ հեռանում է ՊՍԺ-ից: Դա շատ հավանական դարձրեց Դավիդ դե Խեայի՝ ՊՍԺ տեղափոխությունը: Մի քանի տարի է Դավիդ դե Խեայի տեղափոխությունը շատ է քննարկվում, իսկ հիմա կան խնդիրներ նաև նոր պայմանագրի հետ: Բնական է՝ ՊՍԺ-ն ամեն ինչ կանի նման հնարավորությունը բաց չթողնելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդը», որը դեռ պասիվ է տրանսֆերային շուկայում, կարող է վաճառել դե Խեային և ընտրել ավելի մատչելի, բայց փորձառու և ճանաչված դարպասապահի: Առաջարկում ենք ծանոթանալ երեք հավանական թեկնածուների հետ:
Անդրե Օնանա («Այաքս»), 23 տարեկան, տրանսֆերային արժեքը (Transfermarkt)՝ 35 միլիոն եվրո
Օնանան ծնվել է Կամերունի մի գյուղում, որի մասին անգամ Google-ի քարտեզներում անգամ դժվար է տեղեկատվություն գտնել: Ֆուտբոլով զբաղվել սկսել է Սամուել Էտո’Օի ակադեմիայում, իսկ 13 տարեկանում տեղափոխվել է Կատալոնիա: «Բարսելոնայի» երիտասարդական թիմում Օնանան անցկացրեց 5 տարի, իսկ հետո նրան ստորագրեց «Այաքսը»:
Անդրեն հիանալի կերպով անցկացրեց մրցաշրջանը «Այաքսում»: Խոշոր հաշվով նրա շնորհիվ ևս ակումբը հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և նվաճեց մրցանակ Հոլանդիայում:
Օնանան ունի սեյվերի լավ ցուցանիշ՝ 75.8% հետ մղված գնդակներ (լավագույն ցուցանիշներից դարպասապահի համար):
Օնանան լավ է հանդես գալիս նաև 11 մետրանոցների ժամանակ: Ըստ Transfermarkt-ի տվյալների, նա հետ է մղել 23 հարվածներից 6-ը: Դա կազմում է ընդհանուր թվի 26%-ը: Դե Խեան, որը 5 տարի մեծ է Օնանայից, հետ է մղել 11 հարված՝ 51-ից (21%):
Կելյոր Նավաս («Ռեալ Մադրիդ»), 32 տարեկան, տրանսֆերային արժեքը (Transfermarkt)՝ 10 միլիոն եվրո
Կեյլոր Նավասը 2015 թվականին ներառված էր դե Խեայի պայմանագրում, բայց անգամ չգիտեր դրա մասին: Միայն գործարքի չեղարկումից հետո Նավասին հայտնեցին, որ նա կարող էր տեղափոխվել մանչեսթերյան ակումբ:
«Ես անգամ ճամպրուկ չունեի, բայց սպասասրահում էի: Ես տեղյակ չէի մանրամասներին, բայց րոպեներ անց կարող էի դառնալ այլ ակումբի ֆուտբոլիտ: Ես չէի ցանկանում որևէ տեղ գնալ: Երբ ամեն ինչ ավարտվեց, ես արտասվեցի կնոջս կողքին»,- հիշել է Նավասը:
Նավասի՝ մադրիդյան ակումբից հեռանալը նույնպես շատ սպասելի է: Նա պարբերաբար հայտնվում է փոխարինող դարպասապահի կարգավիճակում: Սակայն, նախորդ մրցաշրջանի մի հատվածում Նավասը կարողացավ շատ կարևոր սեյվեր կատարել և մի փոքր վերականգնեց ակումբի ղեկավարության վստահությունը:
Հիմա, սակայն, կա տեղեկատվություն, որ Կեյլոր Նավասը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա «Ռեալից», քանի որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» պոտենցիալ տարբերակներ էին, սակայն երկուսն էլ կորցրել են հետաքրքրությունը Նավասի նկատմամբ:
32-ամյա կոստառիկացին կմնա մադրիդյան ակումբում, եթե իրավիճակը վերջին պահին չփոխվի, քանի որ խաղացողը այլ առաջարկներ չունի:
Նոր ակումբում խաղացողը տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ է ուզում: Խաղացողը ցանկանում էր գնել «Բենֆիկան», բայց պորտուգալական ակումբը կարող էր դարպասապահին առաջարկել միայն 3 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նավասը համաձայնել է հեռանալ «Ռեալ Մադրիդ»՝ որպես ազատ գործակալ: Այդ դեպքում մադրիդյան ակումբը պետք է հավելավճարներ տար Նավասին՝ պայմանագիրը 2 տարի շուտ խզելու համար: Սակայն «Ռեալը» պատրաստվում է գումար հավաքել դարպասապահի համար և թույլ չի տա նրան անվճար գնալ:
Ավելի վաղ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ակնարկել էր, որ դեռևս վստահում է Նավասին:
«Ինձ դուր է գալիս նաև Կուրտուան: Նա ցույց տվեց, որ նա մեծ դարպասապահ է: Բայց ես ուզում եմ, որ Կեյլորը զգա իր կարևորությունը:
Ես չեմ մոռանա այն, ինչ Նավասն արեց: Նա ավելի քիչ էր խաղում, և նա պետք է խաղա»:
Նավասը ամիսներ առաջ ասել էր, որ ոչ մի դեպքում չի ուզում հեռանալ մադրիդյան ակումբից:
«Ես չեմ ուզում հեռանալ «Ռեալից» այնքան, որքան մահանալ»,- նշել էր Նավասը:
Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), 20 տարեկան, տրանսֆերային արժեքը (Transfermarkt)՝ 55 միլիոն եվրո
Ամենաերիտասարդ տարբերակը արդեն 4 տարի է, ինչ մեծահասկաների պայքարում բավականին հաջող է հանդես գալիս և գրավում է եվրոպական գրանդների ուշադրությունը: Կա տեղեկատվություն, ըստ որի Դոնարումայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն: Բացի այդ, Դոնարուման մեկ անգամ չէ, որ ասել է, որ շատ է սիրում Նեյմարին:
2018/19 մրցաշարջանը Ջանլուիջիի համար շատ հաջողակ էր, քանի որ նա բաց թողեց ընդամանը 32 գոլ: 2018 թվականի նոյեմբերին Դոնարումայի խաղում անկում զգացվեց, բայց նա կարողացավ կենտրոնանալ և վերադառնալ:
Չնայած երիտասարդ տարիքին, Դոնարուման շատ լավ է հետ մղում 11 մետրանոց հարվածները: 26 հարվածից նա հետ է մղել 8-ը (30.7):
Ի՞նչը կարող է խանգարել տրանսֆերների իրականացմանը
Հիմնական հարցը՝ կապված Օնանայի հետ
Ինչպե՞ս նա կխաղա իր թիմի կազմից դուրս:
Հոլանդիայում Անդրեն խաղում էր շատ լավ մշակված և կառուցված պաշտպանության հետ: Մանչեսթերյան ակումբում, որտեղ համակարգված պաշտպանությունը խնդիր է վերջին տարիներին, Օնանայի համար կարող են խնդիրներ առաջանալ:
Հիմնական հարցը՝ կապված Նավասի հետ
Կկրկնի՞ Կեյլորը Բրավոյի սխալները:
Այո, Սուլշերը փիլիսոփայական տեսանկյունից նման է Պեպ Գվարդիոլային և կարող է ստորագրել դարպասապահին, բայց դա չի լուծում դարպասպահի խնդիրը: Թե՛ Նավասը և թե՛ Բրավոն բավականին ցածրահասակ են դարպասապահի համար: Կեյլորի հասակը 185 սմ է, Բրավոյինը՝ 184: Իսկ հասակը դարպասապահի գործում մեծ դեր ունի:
Բացի այդ, հարցեր է առաջացնում նաև Նավասի տարիքը՝ 32 տարեկան: Մեծ հաջողությունների համար պայքարող թիմին պետք է ավելի ճկուն դարպասապահ:
Հիմնական հարցը՝ կապված Դոնարումայի հետ
Որքա՞ն գումար կպահանջի դարպասապահի գործակալը:
Դոնարուման շատ երիտասարդ է, բայց, հաշվի առնելով այն փաստը, որ 2 տարի է նրան ակտիվ հետևում են թոփ-ակումբները, դարպասապահի և նրա գործակալի պահանջները ավելանում են: Դոնարումայի գործակալը Մինո Ռոյալոն է, ով սիրում է փող և ամեն ինչ անում է շահավետ գործարք կնքելու համար:
Սիրարփի Աղաբաբյան