Սան Ֆրանցիսկոն կդառնա ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որտեղ կարգելեն էլեկտրոնային սիգարետների վաճառքը. CNN
Սան Ֆրանցիսկոն (Կալիֆոռնիայի նահանգ) կդառնա ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որտեղ կարգելեն էլեկտրոնային սիգարետների վաճառքը: Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, այդ որոշման օգտին քվեարկել է քաղաքային խորհուրդը, որը Սան Ֆրանցիսկոյի օրենսդիր մարմինն է, դրան նաեւ հավանություն է տվել մեգապոլիսի քաղաքագլուխը: Օրինագիծը նախատեսում է, որ քաղաքի տարածքում կարգելվի ամեն տեսակի էլեկտրոնային սիգարետների վաճառքը:
Արգելքը կվերաբերի ինչպես վաճառքին քաղաքի խանութներում, փողոցներում, այնպես Էլ Սան Ֆրանցիսկոյում հասցեով պատվերներին առցանց-խանութներում: Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քվեարկության նախաշեմին արած իր հայտարարության մեջ ընդգծել է, որ «լիովին պաշտպանում է օրինագիծը»:
«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի պաշտպանենք Սան Ֆրանցիսկոյի երիտասարդության առողջությունը եւ քաղաքացիների ապագա սերունդներին զերծ պահենք այդ կործանարար մոլությունից»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: