 
                        ՊՍԺ-ն Բուֆոնին կփոխարինի մեկ այլ իտալացի դարպասապահով
 
                                    ՊՍԺ-ն սկսել է բանակցություններ իտալական «Միլանի» հետ` դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տեղափոխության հարցով:
Իտալական ակումբը սահմանել է տեղափոխության գումարը: Այն կազմում է 50 մլն եվրո:
Բացի այդ, ՊՍԺ-ն չի բացառում գործարքում դարպասապահ Ալֆոնսո Արեոլյաին ներգրավելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ վերջերս փարիզյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցրեց Լեոնարդոն, ով նախկինում հեռացել էր «Միլանից»:
Հիշեցնենք, որ օրերս ֆրանսիական ակումբը լքեց իտալացի հայտնի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով ակումբում անցկացրեց մեկ տարի:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        