
ՊՍԺ-ն նշել է Մբապեի արժեքը

ՊՍԺ-ն կարող է բաժանվել իր առաջատար հարձակվող Կիլիան Մբապեից:
Ֆրանսիական ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, եթե նրան առաջարկվի 230-250 մլն եվրո, հաղորդում է L’Equipe-ին:
2017 թվականին ՊՍԺ-ն վարձակալել էր Մպաբեին՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ: L’Equipe պարբերականը բացահայտել է գործարքի որոշ մանրամասներ: Մասնավորապես, փարիզյան ակումբի ներկայացուցիչները փոխանցման համար 145 մլն եվրո են վճարել, որոնցից 35-ը` բոնուսների տեսքով:
Բոնուսները կվճարվեն երկու դեպքերում, եթե ՊՍԺ-ն վաճառի խաղացողին մինչև իր պայմանագրի ավարտը (2022 թվականին), կամ երկարաձգի նրա հետ պայմանագիրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ցանկանում է ամեն գնով ձեռք բերել աշխարհի չեմպիոնին:
Սիրարփի Աղաբաբյան