
«Ռոնալդուի տեղափոխությունը գոհացրել է բոլորին». Կրոս

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հիշել է անցյալ տարվա տրանսֆերը, երբ մադրիդյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենթուս»:
«Զարմանալի կլիներ, եթե մենք չզգայինք այնպիսի խաղացողի կորուստը, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է: Նա կարողանում է իր գոլերի շնորհիվ միայնակ որոշել խաղերի արդյունքները:
Դժվար է գտնել փոխարինում մի խաղացողի համար, ով մրցաշրջանում 50 գոլ է խփել:
Կրիշտիանուն շատ տարիներ մեզ համար չափազանց կարևոր էր: Նա ֆուտբոլիստ էր, ով կարող էր որոշել մեր հաջողությունը:
Սակայն Ռոնալդուի տեղափոխությունը գոհացրել է բոլորին: Պետք է խոստովանենք, որ դա այդպես էր: Ռոնալդուն ցանկանում էր նոր մարտահրավեր, իսկ ակումբին էլ շատ գումար էր անհրաժեշտ»,- ասել է Կրոսը:
Սիրարփի Աղաբաբյան