Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում բացվել է Գլասթոնբերիի երաժշտական փառատոնը

Սոմերսեթի կոմսությունում բացված Գլասթոնբերիի երաժշտական փառատոնը ժամանակի առումով համընկել է Մեծ Բրիտանիայում այս տարի առաջին իսկական տապի ալիքի հետ: Եթե երաժշտական ֆորումի, որն ավանդաբար հինգ օր ընթանում է դրա հիմնադիր, բրիտանացի ֆերմեր Մայքլ Իվիսի դաշտերում, առաջին օրը՝ հունիսի 26-ին, ջերմաչափի սյունը բարձրացել է մինչեւ 25 աստիճան, ապա հաջորդ չորս օրերին, ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները, այն, ըստ Ցելսիուսի, կհասնի 28 եւ նույնիսկ, հնարավոր Է, 30 աստիճանի:

Հինգ օրվա ընթացքում փառատոնում 2800 ներկայացում կանցկացվի 79 բեմահարթակում: Առավել մեծ ժողովրդականություն վայելող կատարողներին հնարավորություն է ընձեռվում ելույթ ունենալ «Բուրգ» անվանումը կրող բեմի վրա:

Վերջին երեք օրերին Գլասթոնբերի-2019-ի մասնակիցները կդառնան ռեփեր Stormzy-ն, The Killers եւ The Cure խմբերը: Բացի նրանցից, «Բուրգը» կհավաքի այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են՝ Լիամ Գալահերը, Քայլի Մինոուգը, Ջանեթ Ջեքսոնը, Մայլի Սայրուսը, Ջորջ Էզրան, Հազիերը, Լորին Հիլը, Vampire Weekend, Bastille խմբերին եւ ուրիշների:

Սպասվում է, որ այս տարի Գլասթոնբերին կընդունի երաժշտության ավելի քան 200 հազար սիրահարների, որոնք կտարաբաշխվեն Իվիսի «Արժանի ֆերմայի» տարածքի բազմաթիվ հանդիսատեսային գոտիներում, որն զբաղեցնում է ավելի քան 360 հեկտար:

Ֆորումի առաջին հյուրերին հունիսի 26-ին դիմավորել է ինքը՝ ֆերմայի 83-ամյա տերը: 2018 թվականին փառատոնը չի անցկացվել: Իվիսը մտածում է նաեւ իր դաշտերը պահպանելու մասին, ուստի հինգ-վեց տարին մեկ դրանց թողնում է «հանգստանալ» բազմահազարանոց փառատոնից:

Առաջին փառատոնը կազմակերպվել է դեռ 1970 թվականին: Այն ժամանակ դրա տոմսն արժեր 1 ֆունտ ստեռլինգ՝ հանդիսատեսներին ֆերմերական կաթի անվճար տրամադրմամբ, իսկ այժմ՝ 248 ֆունտ ստեռլինգ ու եւս 5 ֆունտ ստեռլինգ՝ ամրագրման ծառայությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս