ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր Visa և Mastercard քարտապաններին օգտվել «Նախորոք գնումներ» ակցիայից ու ձեռք բերել «VTB Կրեմլի գավաթ» 30-րդ թենիսի միջազգային մրցաշարի տոմսեր՝ 30% զեղչով:

«ՎՏԲ Կրեմլի գավաթ» ամենամյա միջազգային թենիսի մրցաշարը, որը միավորում է աշխարհի բոլոր առաջատար թենիսիստներին ու երկրպագուներին, տեղի կունենա Մոսկվայում 2019թ. հոկտեմբերի 12-20-ը «Կրիլատսկոյե» սառույցի պալատի նոր դաշտում:

«ՎՏԲ Կրեմլի գավաթը» միաժամանակ տղամարդկանց և կանանց մրցաշար է, ինտերակտիվ շոու և արտասահմանյան կատարողների ելույթ. հաճելի հանգիստ ու սպորտային տրամադրություն:

«Նախորոք գնումներ» ակցիան, որը հնարավորություն է տալիս տոմսեր գնել 30% զեղչով, կտևի մինչև 30/06/2019, սակայն 01/07/2019 – 20/10/2019 գնելու դեպքում՝ զեղչը կկազմի 15%:

Տոմսերի վաճառքի ամբողջական ցանկին, ինչպես նաև ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցաշարի պաշտոնական կայքում:

Տեսանյութեր

Լրահոս