Դավիթ Ադյանը՝ եղբոր՝ ԱԱԾ-ի հետ գործարքի գնալու մասին. ո՞րն էր Սանասարյանի դեմ ցուցմունքի գինը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու մասին քրեական գործով կալանավորվել էր Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, որը հետագայում ազատ էր արձակվել:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Սամվել Ադյանի եղբոր` ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե երբեւիցե չի հրավիրվել հարցաքննության եւ երբեւիցե առնչություն չի ունեցել այդ գործի հետ:

Դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, իր եղբայրն ԱԱԾ-ի հետ գործարքի գնաց, ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ, որն իր ազատության գինն էր, Դավիթ Ադյանը նշեց. «Ես չեմ կարծում: Չեմ կարող մեկնաբանել` նման բան կա, թե չկա: Ես կարծում եմ` նման բան չի կարող լինել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930