«Փորձեք փոխել որոշումներ կայացնելու ձեր եղանակները». 45 պարզ բան ձեր մտքի, հոգու և մարմնի առողջության համար
Միտք
1. Վերջապես ձեր անելիքների ցանկից հանեք այն կետերը, որոնք տարիներով չարված են մնացել, իսկ դա նշանակում է, որ դրանք բացարձակապես անօգուտ բաներ են։
2. Ձեզ համար կազմեք հաճոյախոսությունների և լավագույն մաղթանքների ցանկ, որը կարող եք ժամանակ առ ժամանակ անել ինքներդ ձեզ։
3. Փորձեք փոխել որոշումներ կայացնելու ձեր եղանակները։
4. Աշխատանքը կատարելու այլ մեթոդներ ընտրեք։ Դա ձեզ կօգնի ստեղծել նոր նեյրոնային կապեր ուղեղի մեջ, ինչը կթուլացնի վերջինիս գերծանրաբեռնվածությունը։
5. Ինչ-որ մեկի հետ շաղակրատեք գոնե օրական 5 րոպե ինչ-որ ուրախ, անլուրջ բանի մասին. կապ չունի։
6. Գիտակցաբար, այլ ոչ թե ակամայից արեք ամեն ինչ. լինի դա սննդի ընդունում թե ատամների մաքրում։
7. Պառկեք մարգագետնում՝ խոտերի վրա, ու նայեք ամպերին։
8. Վերջապես տանն ինչ-որ բան վերանորոգեք, այնպիսի մանրուք, որն արդեն որերորդ ամիսն է՝ նյարդայնացնում է ձեզ։ Դա կարող է լինել լուսամփոփ կամ սպիտակեղենի դարակը։
9. Ձեզ համար գիտակցաբար ապրելու սովորություն մշակեք։
10. Մի մտածեք այն մասին, որ ձեզ եսասեր կհամարեն, արեք այն, ինչը ձեզ երջանկություն է բերում։
11. Ջանք թափեք և վերջապես դուրս եկեք հարմարավետության գոտուց։
12. Ձեր սոցիալական ցանցերի ստուգում անցկացրեք ու դրանցից հեռացրեք ձեզ համար տհաճ բոլոր մարդկանց։
13. Աշխատեք քիչ «ապրել» համացանցում։ Իրական կյանքը շատ ավելի հետաքրքիր ու հիասքանչ է։
14. Յուրաքանչյուր օրը սկսեք մի փոքր մեդիտացիայից։
15. Ազատվեք տանը եղած անպետք իրերից, հատկապես՝ հագուստից և կոշիկից, որոնք դուք հազար տարի կրել եք։
Մարմին
1. Առողջ սնունդ կերեք։ Հավատացեք, այն շատ ավելի համեղ է, քան ճարպոտ համբուրգերներն ու գունավոր փքաբլիթները։
2. Ամեն օր սեփական մարմնի ձայնը լսելու 10 րոպեանոց սեանս անցկացրեք։
3. Երեք խորը շունչ քաշեք, որ օրգանիզմը հագեցնեք թթվածնով։
4. Միացրեք ձեր սիրելի երաժշտությունը ու մի լավ պարեք։
5. Ձգումներ կատարեք։
6. Վազեք կամ արագ քայլեք օրական գոնե մի քանի րոպե։
7. Աշխատեք օրական գոնե մեկ անգամ առողջ սնունդ ընդունել։
8. Ձեր մարմնին հաճույք պատճառեք. Նոր հագուստ ձեռք բերեք՝ շատ հաճելի կտորից կարված, որը շատ հարմար կլինի ձեր մաշկի համար։
9. Եվ մի մոռացեք արևի լույսի մասին. այն պետք է շատ լինի։
10. Օգտվեք եթերայուղերից, հատկապես օգտակար է անանուխինը։
11. Հաճախ ծիծաղեք։
12. Ձեզ երես տվեք ու ցերեկը ննջեք գոնե 10-20 րոպե։
13. Զբաղվեք ինքնաճանաչմամբ, ուսումնասիրեք ձեզ ու սիրեք։
14. Սովորություն դարձրեք առօրյա ձանձրալի կենցաղի ու խնդիրների արանքում հանգստանալ մի քանի վայրկյան՝ ձեր մարմինը լցնելով հանգստությամբ և լռությամբ։
15. Ի դեպ, շատ է հանգստացնում հետևյալ պարզ վարժությունը. Երբ դուք պարզապես շոյում եք ձեր ձեռքը կամ խոնավեցնում եք այն։
Հոգի
1. Իր տեսակի մեջ տնական SPA-պրոցեդուրա արեք։ Բուրավետ լոգանք ընդունեք ու ինչ-որ ամսագիր թերթեք։
2. Աշխատեք հանգստյան օրերին հաճախակի ուղևորություններ պլանավորել։
3. Մի ամաչեք օգնություն խնդրել։
4. Գրի առեք ձեր ցանկություններն ու երազանքները։ Դա շատ է մոտիվացնում ու ոգեշնչում։
5. Ժամադրությունների գնացեք, հանդիպեք ընկերների հետ։
6. Շոյեք կատվին կամ շանը։
7. Սովորեք ձեր մասին միայն լավը մտածել։ Կարող եք, օրինակ, ձեր ընկերներին հարցնել, թե նրանք ինչ են մտածում ձեր մասին։
8. Ընտրեք այն մարդկանց, ում հետ կցանկանայիք օր անցկացնել, ու մի ամաչեք նրանց հրավիրել համատեղ ճաշի կամ զբոսանքի։
9. Ինքներդ ծանոթացեք անծանոթ մարդու հետ ու զրույցի բռնվեք նրա հետ։
10. Երես տվեք ձեզ։ Ինչ-որ թանկ բան գնեք, որի վրա միշտ ափսոսել եք գումար ծախսել, բայց միշտ երազել եք այն ունենալ։
11. Գրի առեք ձեր մտքերը։
12. Պատկերացրեք, որ դուք ձեր լավագույն ընկերն եք աշխարհում։ Ի՞նչ կասեիք դուք ինքներդ ձեզ։
13. Ինչ-որ մեկին օգնեք։
14. Լսեք ձեր էմոցիաների ձայնը։
15. Ուշադիր նայեք ու գտեք մի քանի գեղեցիկ անսպասելի բաներ աշխատանքի գնալու ճանապարհին։ Մտածեք. Չէ՞որ տարիներով կողքով եք անցել ու նույնիսկ չեք նկատել դրանք։
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը