
Հայ սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի առաջին մեդալների համար

Եվրոպական երկրորդ խաղերում պայքարի մեջ մտած սամբիստները կպայքարեն առաջին մեդալների համար:
Եվրոպական խաղերի սամբոյի 57 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը առաջին գոտեմարտում 10-1 հաշվով հաղթեց ուկրաինացի Իվան Պիլիպյակին: Սակայն Մանուկյանը պարտվեց կիսաեզրափակչում և այժմ կմրցի բրոնզե մեդալի ադրբեջանցի Մեհման Խալիլովի հետ:
Առաջին հաղթանակը տոնեց նաև Դավիթ Գրիգորյանը՝ 82 կգ քաշային կարգում 3:1 հաղթելով իտալացի Միշելի Ալսիոյին: Գրիգորյանը կիսաեզրափակչում 1։0 հաշվով առավելության է հասել վրացի Բեսարիոն Բետլուվայի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպլյուկի հետ։
Լուսանկարը՝ Armnoc