Վիգեն Քոչարյանն «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ. կենսագրություն

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այսօր ԱԺ-ում նա հանդիպեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ երբևէ ՀՀԿ անդամ չի եղել:

«2018թ-ից մինչ օրս ես աշխատել եմ արդարադատության նախարարի տեղակալ, որը կոորդինացնում է միջազգային իրավական համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը և այլն»,- ասաց Վ.Քոչարյանը:

Վիգեն Քոչարյանը ծնվել է 1972 թ. մայիսի 4-ին, ք. Երևանում:

Աշխատանքային գործունեություն

Երևանի պետական համալսարան

1996 – 2006, Սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, դոցենտ

2006 – 2015, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ
Հայաստանի Հանրապետության իրավաբանների միություն / ասոցիացիա`

1998 -2008, գործադիր տնօրեն
2008 -2015, փոխնախագահ
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով `

1999-2003, հանձնաժողովի անդամ
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտե, Եվրոպայի խորհուրդ`

2004 -2008, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողով, Եվրոպայի խորհուրդ `

2001-2015, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ

Կրթություն
Երևանի պետական համալսարան (Երևան, Հայաստան), 1988 – 1993, Իրավագիտության ֆակուլտետ, դիպլոմ գերազանցությամբ

Երևանի պետական համալսարան (Երևան, Հայաստան), 1993 – 1996, Իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ), 1996, Իրավաբանական գիտությունների թեկնածու

Կալիֆորնիայի համալսարան / Բերկլի (Բերկլի, ԱՄՆ), 1999 թ. Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր,

Կենտրոնական եվրոպական համալսարան (Բուդապեշտ, Հունգարիա), 2000 թ. Սամանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտ,

Քեմբրիջի համալսարան (Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն), 2001 թ. հրավիրված հետազոտող

Հրատարակություններ և այլ աշխատանքներ
Հեղինակել է 42 գիտական աշխատություններ, այդ թվում մենագրություններ, գրքեր և դասագրքերը:

Այլ տեղեկությունները
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Զինապարտ, պահեստի լեյտենանտ

Ամուսնացած է, ունի 3 երեխա

Տեսանյութեր

Լրահոս