Ռոուհանին նվազագույն պատասխան միջոցն Է համարել Իրանի հրաժարումը միջուկային գործարքի առանձին արտավորություններից
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում առանձին պարտավորությունների կատարումից հրաժարվելը «նվազագույն միջոցն» է: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մի քանի երկրների հայտարարություններին հակառակ, մեր քայլերը նվազագույն միջոցներն են, որոնց մենք դիմել ենք: ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցները չեն կատարում համաձայնագրի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները»,- ISNA գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքը: Նա նշել է, որ «ԳՀՀԾ-ի բովանդակությունը միտված է մնացած աշխարհի հետ Իրանի տնտեսական ու առեւտրական կապերը կարգավորելուն»:
Ռոուհանին հավելել է, որ Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե նա շարունակի իր վրա ճնշում գործադրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: