
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման փաշինյանական փուլի համար. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԵՐ ՇԱՆՍԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ Արցախյան հակամարտության կարգավորման փաշինյանական փուլի համար:
Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը:
Երբ հանցավոր անզգուշությամբ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ- Ժնև բանակցային դիրքերը փոխարինվեցին Դուշանբեի վերելակով, ապա շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկրորդ շնչառություն է ստացել մեզ նեղը գցելու համար:
Մինսկի խմբի համանախագահների բառապաշարից դուրս մղվեցին ոչ միայն հիշատակված հանդիպումների պայամանավորվածությունների կատարաման պահանջները, այլև կարգավորման բազային սկզբունքների հիշատակումը, այդ թվում՝ ինքնորոշաման իրավունքի:
Վաշինգտոնյան հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է շտկելու սեփական սխալները, վերադարձնելու բանակցային սեղանին անմտորեն դուրս թողնված մեր խաղաքարտերը:
Կրկին պահանջում եմ կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս»: