«Մեր գործընկերներից դեռևս պաշտոնական որոշում չունենք` ո՛չ բավարարման, ո՛չ մերժման». Գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանին արտահանձնելու մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Հայաստանի իրավապահներին արտահանձնելու գործընթացի մասին հարցին, տեղեկացրեց՝ այն պահին, երբ ունենան հնչեղություն ստացած գործընթացի ու արտահանձնման վերաբերյալ հստակ պաշտոնական պատասխաններ, չեն վարանի և այն կներկայացնեն բոլորին։
«Այն ամենը, ինչ շրջանառվում է՝ ասեկոսերեներ են, քանի որ մեր գործընկերներից դեռևս պաշտոնական որոշում չունենք` ո՛չ բավարարման, ո՛չ մերժման»,- ասաց Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Այս պահին, Միհրան Պողոսյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնույթունում։
Զվարթ Խաչատրյան