«Ինքնաբացարկի միջնորդությունը գործը ձգձգելու նպատակ ունի». Գլխավոր դատախազը՝ Քոչարյանի գործի վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ընթացքում պաշտպանական կողմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի հերթական միջնորդությունը ներկայացրեց, ինչը գլխավոր դատախազ Արմեն Դավթյանի կարծիքով՝ դատավարական գործընթացն արհեստականաորեն ձգձգելու միտումներ ունի։
«Յուրաքանչյուր մարդ պատասխան կտա իր արածի համար։ Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել միայն գործի քննությունը ձգձգելու նպատակով։ Դուք նկատում ենք պաշտպանական կողմի տակտիկական կազմակերպվածությունը՝ դատական նիստի ընթացքում և տարբեր մամուլի ասուլիսներին ճնշումներ ներկայացնելով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։
Նրա դիտարկմամբ, դատավորն իր գործը բարեխղճորեն է իրականացնում։
Հարցին՝ ինչ նպատակով է պաշտպանական կողմը ձգձգում գործի քննությունը, Ա. Դավթյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ կարող է ենթադրություն անել, բայց քանի որ դրանք միայն ենթադրություններ են, ուստի նրա կարծիքով՝ պետք չէ դրանցով կիսվել լրագրողների հետ։
«Եթե նկատեցիք, նախորդ նիստը վերածվել էր ինչ-որ հարց ու պատասխանի, այն դեպքում, երբ առնվազն պորֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընցակարգը։ Դառնալով իրավաբան կամ փաստաբան, պետք է իմանանք, թե որ պահին ասելու և որ պահին լսելու իրավունք ունենք»,- ասաց Ա. Դավթյանը։
Զվարթ Խաչատրյան