![](/banners/BeFunky-design.jpg)
Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/978972.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու իսպանացի աշխարահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը՝ գրառմանը կցելով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Վիսենտե դել Բոսկեի լուսանկարը Շառլ Ազնավուրի հրապարակում:
Վիսենտե դել Բոսկեն հունիսի 18-ին Երևանում մարզիչների համար հանդես է եկել դասախոսությամբ: