Լուիս Սուարեսը ճանաչվել է պատմության գլխավոր սպորտային չարագործը
Ուրուգվայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լուիս Սուարեսը ճանաչվել է ֆուտբոլի պատմության գլխավոր չարագործը՝ ըստ անգլիական ESPN Head in the Game հարթակի:
Այս անվանակարգի 10 հորիզոնականներից 7-ը զբաղեցնում են ֆուտբոլիստները կամ ֆուտբոլային գործիչները: Սուարեսից բացի, լավագույն եռյակում են նաև Ջոու Բարթոնը և նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը երեք անգամ սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ կծել է իր հակառակորդներին: Նա կծել է Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիին և հավաքականի կազմում կրել 9-խաղյա որակազրկում՝ բաց թողնել 4 ամիս:
Թոփ-10 չարագործ մարզիչները
- Լուիս Սուարես (ֆուտբոլ)
- Ջոո Բարթոն (ֆուտբոլ)
- Մայք Թայսոն (բռնցքամարտ)
- Ժոզե Մոուրինիո (ֆուտբոլ)
- Դիեգո Կոստա (ֆուտբոլ)
- Ֆլոյդ Մեյվեզեր (բռնցքամարտ)
- Սերխիո Ռամոս (ֆուտբոլ)
- Դեյվիդ Ուորներ (կրեկետ)
- Դիեգո Մարադոնա (ֆուտբոլ)
- Ռոյ Քին (ֆուտբոլ)
Սիրարփի Աղաբաբյան