Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Հունիսի 17-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ.Ղ.-ի (ծնված 1971 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ.Ղ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: