Արմեն Աշոտյանը՝ Տիգրան Ուրիխանյանի և Գագիկ Ծառուկյանի կոնֆլիկտի պատճառ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կոնֆլիկտի պատճառը Ուրիխանյանի կողմից իր վարած «Ճշմարտության պահը» հաղորդմանը Արմեն Աշոտյանին հրավիրելն է եղել:
Հեռուստաընկերությունում Ուրիխանյանին նախապես զգուշացրել են, որ Աշոտյանը իրենց մոտ արգելված անձ է, սակայն Ուրիխանյանին թվացել է, որ արգելքները իր վրա չեն տարածվում: Նա իրավիճակի լրջությունը գիտակցել է միայն այն ժամանակ, երբ գործին միջամտել է անձամբ Ծառուկյանը՝ Ուրիխանյանից պահանջելով վայր դնել մանդատն ու փակել հաղորդումը: Հաղորդումը փակվել է, բայց Ուրիխանյանը մանդատը վայր դնող չի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: