Բաժիններ՝

«Հենց նոր հեռացրեցի իմ Twitter-ը». Իլոն Մասք

SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը հայտնել է Twitter-ում օգտահաշիվը հեռացնելու մասին: Այդ հայտարարությունը նա արել է սոցցանի իր էջում։

«Հենց նոր հեռացրեցի իմ Twitter-ը»,- գրել է Մասքը: Բացի դրանից, օգտատիրոջ նրա անունը Elon Musk-ից փոխվել է Daddy Dotcom-ի: Այս պահին գյուտարարի գրառումը 65 հազար լայք եւ ռեփոստ ունի: Շատ օգտատերեր մեկնաբանություններում Մասքին խնդրում են չհեռանալ սոցցանցից:

Մասքը, որին 27 միլիոն մարդ է բաժանորդագրված Twitter-ում, արդեն մեկ անգամ չէ քննադատության ենթարկվել իր հրապարակումների համար: 2018 թվականին Tesla-ն ձեռնարկչին մեղադրել է Twitter-ում գրառումների միջոցով բաժնետոմսերով մեքենայություններ անելու փորձի մեջ: 2019 թվականի ապրիլին Մասքը պարտավորվել է պրոֆեսիոնալ իրավաբանների հետ համաձայնեցնել այն բոլոր թվիթները, որոնք կարող են վերաբերել Tesla-ին, դրա ֆինասական վիճակին, պատրաստվող գործարքներին եւ կադրային վերաբաշխումներին:

https://twitter.com/CecilyTynan/status/1140566554817519616

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930