Ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը

Ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը: Կազմն ընտրվեց կուսակցության հունիսի 16-ին մեկնարկած 5-րդ համաժողովի ընթացքում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը բաղկացած է 21 անդամից: Պատվիրակների կողմից ընտրված կազմում են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը և Էդուարդ Աղաջանյանը:

Նորընտիր վարչության կազմից պատվիրակները կընտրեն վարչության նախագահ:

Կուսակցության համաժողովի պատվիրակները քվեարկությամբ ընտրեցին նաև Վերահսկող վարչության նոր կազմը, որի անդամներն են Արամայիս Գրիգորյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը և Կարո Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930