
Հալիձոր գյուղի հարակից տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել է Որոտան գետի հունը. ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ»

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
ԱԻՆ-ից հորդորում են, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
https://youtu.be/DfJirTeWcdA