
Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին. Shamshyan.com

Հունիսի 14-ին Երևանում վրաերթի դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Անի Զ.-ն իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 20-ամյա Անի Ս.-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: