
Ոչինչ չունենք ապացուցելու. Արմեն Գյուլբուդաղյանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչինչ չունի ապացուցելու:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: «Թե հաղթած, թե պարտված խաղը պետք է շուտ մոռանալ և պատրաստվել հաջորդ հանդիպմանը: Մեծ տրամադրվածությամբ պետք է մոտենանք Հունաստանի դեմ խաղին, որ կարողանանք լավ արդյունք գրանցել: Հաշվի առնելու ենք ինչ-ինչ գործոններ Հունաստանի խաղում, բայց խաղալու ենք մեր ֆուտբոլը»,-ասել է նա:
Գյուլբուդաղյանցի խոսքով՝ տակտիկական վերջնական որոշումները կկայացվի վերջին մարզումից հետո: «Ոչ մեկի ոչինչ չունենք ապացուցելու: Հագնում ենք ազգային թիմի մարզաշապիկը և մեր նվիրվածությամբ, որակվերով բարձր պահենք մեր ազգի պատիվը»,-եզրափակել է մասնագետը:
Ֆուտբոլի Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին հունիսի 11-ին Աթենքի Օլիմպիական մարզադաշտում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին: