ՀՔԾ-ն Մարտի 1-ի քրեական գործով մեկ քննիչի նախորդ տարի գործուղել է արտերկիր

Հատուկ քննչական ծառայությունից նախորդ տարի ընդամենը մեկ քննիչ է գործուղվել է արտերկիր, այն էլ՝ Մարտի 1-ի քրեական գործով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Արտասահմանյան գործուղումների համար հատկացվել է 378 հազար դրամ, ունեինք ընդամենը մեկ արտասահմանյան գործուղում՝ շատ կարևոր քրեական գործով: Մարտի 1-ի քրեական գործով մեկ քննիչ գործուղվել է Հայաստանից դուրս»,-ներկայացրեց Խաչատրյանը:

Վերապատրաստման ծառայություններ ծրագրով 2018-ին ՀՔԾ-ի համար նախատեսվել է 430 հազար դրամ։ Հաշվետու տարում 4 քննիչ անցել է վերապատրաստում և հատուկ ուսուցում, որի համար ծախսվել է 276 հազար դրամ, տարբերությունը՝ 154 հազար դրամը վերադարձվել է պետբյուջե:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930