Անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կհրավիրվեն թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Արցախի գործընկերները. Տիգրան Կարապետյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովն իր անդրանիկ նիստը կգումարի այսօր, ժամը 15:00-ին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Քննելու ենք ապրիլյանի հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ որևէ անձի մասով կաշկանդվածություն չունեն, և անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կհրավիրվեն թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Արցախի գործընկերները.

«Կարծում եմ՝ Արցախի Հանրապետության մեր գործընկերները ևս շահագրգռված են ապրիլյանի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալ»:

Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս