Բաժիններ՝

Կենդանակերպի կանանց վարկանիշը

Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք հարաբերությունների համար ամենալավն են։ Նրանք անընդհատ ձգտում են իրենց շրջապատող անձանց ավելի լավը դարձնել։ Եթե ձեզ հաջողվել է գրավել Աղեղնավոր կնոջ սիրտը, ապա նա անընդհատ ձեզ կխթանի ու կմոտիվացնի դառնալ ավելի լավը, քանի նախկինում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք շատ շռայլ ու անշահախնդիր են։ Նրանք այլ մարդկանց պահանջմունքները միշտ վեր են դասում իրենց սեփական պահանջմունքներից։

 Ձկներ

Կին Ձկները սկզբում կարող են բավականին ամաչկոտ լինել, բայց ձեր փորձերն ու համբերությունն ի վերջո կփոխհատուցվեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք անհավանականորեն հուսալի են ու կարող են հոգ տանել ձեր սրտի մասին։ Նրանց մոտ շատ լավ  է ստացվում ճանաչելը ու այլոց զգացմունքները հասկանալը։ Նրանք նաև շատ զգայուն են ու միշտ իրենց բառերում ու գործողություններում զգուշություն են ցուցաբերում։

Կարդացեք նաև

Այծեղջյուր

Այծեղջյուր կինը վատ արդյունքներ ցույց չի տա, եթե խոսենք ջանքերի մասին։ Նա 100 տոկոսով է տրվում ցանկացած հարաբերության։ Նրա պերֆեկցիոնիզմի պատճառով  Այծեղջյուր կնոջ հետ կարող է հեշտ չլինել, բայց դուք, միևնույն է, շնորհակալ կլինեք, որ այդպիսի կինը հայտնվել է ձեր կյանքում։ Դուք գիտեք, ար առանց նրա ձեզ համար ավելի վատ կլիներ։

Կշեռք

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք աստղացույցի ամենաբարի նշանն են։ Նրանք միշտ տրամադրված են դրականորեն ու ուզում են, որ իրենց շրջապատող անձինք երջանիկ լինեն։ Այնուամենայնիվ, դուք պետք է շատ զգույշ լինեք ձեր բառերի հետ։ Կշեռք կնոջը շատ հեշտ է նեղացնել, բայց եթե նման բան տեղի էլ ունենա, նա երբեք այդ մասին չի էլ ակնարկի։

Երկվորյակներ

Երկվորյակ կանայք արժանիքների ու թերությունների ճիշտ հավասարակշռություն ունեն։ Նրա հետ զվարճալի է, բայց միևնույն ժամանակ՝ ձեր հարաբերությունները զերծ չեն լինի բարդություններից։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք մեծ մասամբ ուրախ են, արկածախնդիր ու բարեսիրտ, բայց երբեմն պահեր են պատահում, երբ նրանց մութ կողմը սկսում է իրեն դրսևորել։

Ջրհոս

Միջին վիճակագրական կնոջ նկարագիր է Ջրհոս կնոջ նկարագիրը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք լավագույնը չեն դառնա, բայց միևնույն ժամանակ՝ վատագույնն էլ չեն լինի։ Նա ինչ-որ տեղ մեջտեղում կլինի։ Ջրհոս կանայք շատ հավատարիմ են, բայց միևնույն ժամանակ՝ բավականին էքսցենտրիկ։ Շատ մարդկանց երկար ժամանակ է պետք նրանց սովորելու համար։

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց գլխավոր թերությունը հարաբերություններից նրանց չհիմնավորված բարձր սպասումներն են։ Առյուծ կանայք համարում են, որ արժանի են կախարդական հարաբերությունների՝ լի ռոմանտիկայով, բայց նրանք մոռանում են, որ այդպիսի հարաբերություններ գոյություն ունեն միայն ֆիլմերում։

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ընդհանուր առմամբ շատ բարի ու հմայիչ են։ Դրա հետ մեկտեղ՝ նրանք հեշտությամբ են տրվում շրջապատի ազդեցությանը, և նրանց զգացմունքները շատ հեշտ է վիրավորել, իսկ սիրտը՝ կոտրել։ Այդ պատճառով էլ Խեցգետին կանայք հաճախ իրենք են իրենցից վանում տղամարդկանց։ Նրանք չեն սիրում բացվել տղամարդկանց առաջ, քանի որ վախենում են, որ նրանք արդեն որերորդ անգամ իրենց ցավ կպատճառեն։

Ցուլ

Եթե խոսենք հարաբերությունների մասին, ապա Ցուլ կանանց հետ դրանք կառուցել ամենաբարդը կլինի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ընդհանուր առմամբ առանձնապես չեն ուզում սիրահարվել ու գտնվել հարաբերությունների մեջ։ Նրանք կարողանում են սրտեր կոտրել, դրա համար էլ զգույշ եղեք։

Խոյ

Կիրք, չափազանց կրակոտ կիրք։ Սա այն է, ինչի հետ դուք կբախվեք, եթե սկսեք հանդիպել Խոյ կնոջ հետ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք սիրում են շտապեցնել իրադարձությունները, եթե խոսում ենք հարաբերությունների մասին։ Նրանք ձեզ կճնշեն՝ դրդելով այն բանին, ինչին դուք  պատրաստ չեք լինի։ Խոյ կանայք բավականին կպչուն են լինում։ Նա ձեզ հետ կանի այն ամենը, ինչ կցանկանա, և նրա համար միևնույն կլինի, թե դուք այդ պահին ինչ կզգաք։

Կույս

Կույս կանայք շատ ինքնահավան են։ Կենդանակերպի մնացած նշաններից նրանց ամենաշատն է դժվար գոհացնելը։ Նրանք շատ բան են սպասում հարաբերություններից, բայց իրենք էլ են պատրաստ աշխատել դրանց վրա՝ այն նոր մակարդակի հասցնելու համար։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք միշտ ճիշտն են խոսում, նույնիսկ, եթե այն կարող է խոցել ինչ-որ մեկի զգացմունքները կամ վնաս հասցնել ուրիշի ես-ին։ Կույս կինը կարող է շատ հեշտ իր բառերով ստորացնել ձեզ կամ ստիպել, որ ամաչեք։

Կարիճ

Զգույշ եղեք Կարիճ կանանց հետ։ Նրանք հենց այն մարդիկ են, ումից դուք պետք է զգուշանաք։ Մի կորցրեք  զգոնությունը, եթե զգաք, որ սկսում եք սիրահարվել Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կնոջը։ Այս աղջիկները թքած ունեն իրենց զուգընկերների զգացմունքների վրա։ Նրանք անսիրտ են ու իշխող։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս