Բաժիններ՝

Արսեն Թորոսյանը դժվարանում է հայտնել ծխելն արգելելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամկետները

Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը կարգավորում է հանրային կյանքի մի շարք ասպեկտներ:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ չի կարող ժամկետներ ասել, թե նախագիծը երբ կներկայացվի կառավարության և Ազգային ժողովի քննարկմանը: «Եթե իմ ցանկությունով լիներ, վաղուց արգելած կլինեինք ծխելը , բայց կա կառավարություն, որը կոլեգիալ մարմին է, և հետո նաև Ազգային ժողով: Մեր մասով օրենքի նախագիծը պատրաստ է: Կա դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից, որը մենք փորձում ենք հաղթահարել՝ որոշ շտկումներ անելով, որոշ ավելի լուրջ հիմնավորումներ տալով։ Դրանից հետո այն կներկայացվի Ազգային ժողով»,-ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ նախագծի համաձայն՝ ծխելը ոչ միայն արգելվելու է փակ, այլև կիսափակ տարածքներում, կանգառներում, շքամուտքերում, հանրային տրանսպորտում: Նախագծում կան  ծխախոտի ցուցադրության, մարքեթինգային, վաճառքի սահմանափակումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս