
Մոուրինիոն նշել է նոր սերնդի լավագույն ֆուտբոլիստին

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն բարձր է գնահատել «Այաքսի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Ներեսի տաղանդը:
«Դավիդ Ներեսն ամբողջությամբ արտացոլում է այն, ինչ պետք է լինի բրազիլացի ֆուտբոլիստի մեջ: Ինձ համար նա նոր սերնդի ֆուտբոլիստներից լավագույնն է»,- ասել է Մոուրինիոն:
https://twitter.com/BrazilEdition3/status/1134052299859484672
Հոլանդիայի 2018-19թթ. մրցաշրջանում Ներեսը դարձել է 8 գոլի և 10 ասիստի հեղինակ: Ամստերդամյան ակումբի հետ նա հաղթել է Հոլանդիայի առաջնությունը և հասել է մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը