
«Մանչեսթեր Յունայթեդը» Լուկակուի համար 80 մլն ֆունտ է ուզում

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում էժան գնով բաց թողնել հարձակվող Ռոմելու Լուկակուին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հաղորդվում է, որ Անտոնիո Կոնտեն, ով արդեն գլխավորեց «Ինտերը», ցանկանում է հրավիրել 26-ամյա հարձակվողին իր թիմ:
«Մանչեսթեր Յունայթեդը», ըստ ESPN-ի տեղեկությունների, «Ինտերին» տեղեկացրել է, որ Լուկակուի տրանսֆերի համար կպահանջվի 80 մլն ֆունտ:
2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդն» «Էվերթոնի» ֆուտբոլիստի համար վճարել է 75 մլն ֆունտ, իսկ բոնուսները ներառյալ՝ գումարը կազմել է 90 մլն ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը