
«Ռեալն» Ազարի համար կառաջարկի 120 մլն եվրո

«Ռեալը» շարունակում է կիսապաշտպան Էդեն Ազարի վերաբերյալ բանակցությունները «Չելսիի» հետ, ով մեկ տարի անց կարող է դառնալ ազատ գործակալ:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, առաջիկա օրերին մադրիդցիները 28-ամյա բելգիացու համար կառաջարկեն 106 մլն ֆունտ (120 մլն եվրո):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբն Ազարին գնահատում է 147 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը