
«Նա խնդրել է, բայց մենք ավագին անվճար բաց չենք թողնի». Պերեսը՝ Ռամոսի մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ թիմի ավագ և պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ակումբից:
«Նա եկել է իմ գրասենյակ և ասել, որ Չինաստանից շատ լուրջ առաջարկ է ստացել, սակայն նրանք ի վիճակի չեն իրականացնել տրանսֆերը: Ես նրան ասացի, որ դա տեղի չի ունենա:
Անընդունելի է թիմի ավագին անվճար բաց թողնելը: Դա վտանգավոր նախադեպ կլինի: Նա խնդրել է, բայց մենք ավագին անվճար բաց չենք թողնի:
Թիմի ամենամեծ պայմանագիրն այժմ Ռամոսինն է, քանի որ արժանի է դրան: Նախկինում դա Կրիշտիանուինն էր: Եթե ստորագրենք Մարադոնային, կլինի Մարադոնայինը: Բայց հիմա այն Ռամոսինն է:
Ես խոսեցի նրա հետ, որովհետև նա ավագն է: Ես չէի լսել, որ նա սպառնում էր հեռանալ: Դա այդպես չէ: Ես զարմացած էի մամուլի արձագանքից և այն նշանակությունից, որ տրվեց այս հարցին:
Ես շատ եմ սիրում Ռամոսին և ամեն ինչ անում եմ նրա համար: Ավելին պարզապես չէի կարող անել»,- ասել է Պերեսը:
Սիրարփի Աղաբաբյան