«Մեր երկրպագուները երես են առել մեր մրցանակներից: Առաջնության չեմպիոնությունը պետք է գնահատել». Ալբա
«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան ամփոփել է մրցաշրջանը:
«Մենք հիասթափեցրինք ու հիասթափվեցինք: Սա ամբողջ թիմի համար շատ դժվար պահ է: Թրեբլը մոտ էր, բայց չկարողացանք նվաճել այն:
Լա՞վ է դա, թե՞ վատ, բայց մեր երկրպագուները երես են առել մեր մրցանակներից: Առաջնության չեմպիոնությունը պետք է գնահատել: Մենք բոլորս պետք է գնահատենք Լա Լիգայում հաղթանակը: Թվում է, թե մրցաշրջանը տապալված է, երբ մենք միայն մեկ տիտղոս ենք նվաճել:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներից և Իսպանիայի գավաթի եզրափակիչներից բացի, սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն է: Բոլոր մարդկանց նման, ես սխալվում եմ, բայց չեմ ամաչում դրանից:
Թիմը պայքարեց մինչև վերջ: «Վալենսիայի» հետ մենք ոչ լավագույն ֆուտբոլը ցույց տվեցինք, բայց փորձեցինք անել ամեն ինչ: Արդեն եկել է հոգեբանական և ֆիզիկական վերականգնման ժամանակը»,- ասել է Ալբան:
Սիրարփի Աղաբաբյան