Բաժիններ՝

Լուկակուն պայմանագիր է համաձայնեցրել «Ինտերի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Ինտեր» տեղափոխությանը:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղելով La Gazzetta dello Sport-ին, 26-ամյա հարձակվողն իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած իտալական ակումբների կողմից հետաքրքրությանը՝ բելգիացին չէր ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», երբ թիմը գլխավորում էր Ժոզե Մոուրինիոն, սակայն Օլե-Գունար Սուլշերի աշխատանքը փոխել է նրա դիրքորոշումը:

Լուկակուին անհանգստացնում է, թե ինչպես է Սուլշերն ընտրում թիմի հիմնական կազմը, այդ պատճառով էլ ցանկանում է հեռանալ:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031