
Մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի և համակիրների հետ հանդիպումից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի փակ հանդիպումն իր համակիրների հետ՝ «Էրեբունի պլազայում», բավականին կարճ է տեւել։ Ռոբերտ Քոչարյանը կարճ ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորել է Հանրապետության տոնը, ապա շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
Նաեւ ասել է, որ իր կյանքում շատ բանի միջով է անցել, բայց բերդով չէր անցել, այդ մի փորձությունն էլ անցավ։ Հատուկ ընդգծել է, որ ինքն այն տարիքում է, որ պետք է իր հանգիստը վայելեր, բայց քաղաքականությունն ինքը եկավ-կպավ իրեն՝ թույլ չտալով, որ իր որոշած ռեժիմով ապրի։
Հանդիպման ավարտին ֆուրշեթ է եղել, եւ Քոչարյանի համակիրներից ոմանք լուսանկարվել են նրա հետ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: