
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի երկրորդ շրջան

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության առաջին փուլի արգելքը հաղթահարեց նաև Կարեն Խաչանովը:
Տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստը մրցում էր Գերմանիայից Սեդրիկ-Մարսել Շտեբեի հետ: 1 ժամ 39 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 6:1, 6:1, 6:4 հաշվով:
Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը, «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից՝(ԱՄՆ բաց առաջնություն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն) միակն է, որն անցկացվում է հողածածկի (գրունտ) վրա: «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից ի վեր և անվանումը ստացել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Տղամարկանց հանդիպումները բաղկացած են հինգ սեթերից, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում: 128 տարվա պատմություն ունեցող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: Կանանց մենախաղում 2018 թվականին հաղթանակ տոնել է Սիմոնա Հալեպը: Ռաֆայել Նադալը ամենաշատն է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ 11 անգամ: