Բաժիններ՝

Ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, այլ լուրջ շարժառիթ է առաջ շարժվելու համար. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցներին

ՀՀ երկրորդ նախագահ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է իր աջակիցների հետ։

Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջը, որտեղ հանդիպումից լուսանկարներ են ներկայացված:

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել իր գիրքը՝ «Կյանք և ազատությունը»:

Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gepostet von Ռոբերտ Քոչարյանի Ոչպաշտոնական կայք am Dienstag, 28. Mai 2019

«Մոտ 10 տարի առաջ ինձ թվացել էր, թե իմ կյանքի հիմնական իրադարձություններն անցյալում են, և սպավում է շատ կանխատեսելի հանգիստ, կյանքի շարունակություն, սխալվել եմ: Նաև ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձություններն անցյալում են, ևս սխալվել եմ: Գիտեք, բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից, և ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել և շատ լուրջ շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու»,-նշել է նա:

Ռոբերտ Քոչարյանն ուրախությամբ արձանագրել է, որ այդ ճաապարհով մենակ չի շարժվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս