
«Առաջին անգամ Արցախը չի մասնակցում ՀՀ-ում տոնական միջոցառումներին»․ Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։
«Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը եւ Հայ Ժողովրդին։
Հ.Գ. Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»։