Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառմանը:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև նախագահ Սարգսյանը մասնակցել է Արամ Մանուկյանի 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը և ծաղիկներ է խոնարհել։

Արմեն Սարգսյանն այցելել է նաև թանգարան ու դիտել տոնական օրվա կապակցությամբ բացված հատուկ ցուցադրությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031