
Գատուզոն կարող է գլխավորել «Ֆիորենտինան» կամ «Սամպդորիան»

Ջենարո Գատուզոն, ով շուտով կլքի «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը, կշարունակի աշխատել Իտալիայի առաջնությունում:
Football Italia-ի հաղորդմամբ՝ կա հավանականություն, որ 41-ամյա մասնագետը կգլխավորի «Սամպդորիան», իսկ վերջինիս գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն իր հերթին՝ աշխատանքի կանցնի «Միլանում»:
Բացի այդ, Գատուզոն տարբերակ ունի նաև «Ֆիորենտինայի» հետ: Հատկանշական է, որ այս դեպքում նա կրկին կփոխարինի Վինչենցո Մոնտելային, ով դեռ 2017թ. նոյեմբերին մարզում էր «Միլանը»:
Գատուզոյի հետ «Ֆիորենտինա» կարող է տեղափոխվել նաև «Միլանի» նախկին մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին:
Նշենք, որ «Միլանը», բացի Մարկո Ջամպաոլոյից, դիտարկում է նաև Լեոնարդու Ժարդիմի («Մոնակո») և Սիմեոնե Ինձագիի («Լացիո») թեկնածությունները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը