
Ձվածեղով, բեկոնով և պանրով սենդվիչ

Բաղադրիչներ
1. Բեկոն – 10 գ
2. Սպիտակ հաց
3. Պանիր – 20 գ
4. Լոլիկ – 1 հատ
5. Մայոնեզ – 1 ճ/գ
6. Կարագ – 10 գ
7. Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Բեկոնի բարակ շերտերը տապակել:
2. Հացը տաքացնել: Մի շերտի վրա մայոնեզ քսել, մյուսի կեսի վրա դնել պանիրը, լոլիկի շերտերը և բեկոնը:
3. Զուգահեռաբար ձվածեղ պատրաստել: Պետք է ստացվի միջին փափկության դեղնուց:
4. Ձվածեղը դնել բեկոնի վրա, ծածկել հացի շերտով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը