Բաժիններ՝

Նադալը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոս»-ում

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը հաղթանակով մեկնարկեց մրցաշարի գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը:

«Ռոլան Գարոս»-ի ռեկորդային հաղթողը տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում մրցում էր Գերմանիայից Յանիկ Հաֆմանի հետ: 1 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 3 սեթերում 6:2, 6:1, 6:3 հաշվով և դուրս եկավ երկրորդ շրջան:

Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ «Ռոլան Գարոս»-ը, «Մեծ սաղավարտ»-ի 4 մրցաշարերից՝(ԱՄՆ բաց առաջնություն, Ավստրալիայի բաց առաջնություն և Ուիմբլդոն) միակն է, որն անկացվում է հողածածկի (գրունտ) վրա: «Ռոլան Գարոս»-ն անցկացվում է 1891 թվականից ի վեր և անվանումը ստացել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսի պատվին։ Տղամարկանց հանդիպումները բաղկացած են հինգ սեթերից, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում: 128 տարվա պատմություն ունեցող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է: Կանանց մենախաղում 2018 թվականին հաղթանակ տոնել է Սիմոնա Հալեպը: Ռաֆայել Նադալը ամենաշատն է հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ 11 անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս