Բաժիններ՝

«Բարսելոնայի» նախագահն արտակարգ նիստ է հրավիրելու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն արտակարգ նիստ է հրավիրելու երեքշաբթի օրը:

Sport-ի իսպանական խմբագրության համաձայն, հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ճակատագիրը:

Ակումբի շատ անդամներ համոզված են, որ ժամանակն է աշխատանքից ազատել Վալվերդեին: Նման ցանկություն են հայտնել նաև ակումբի երկրպագուները: Բարտոմեուն կարծում է, որ պետք է ևս մեկ հնարավորություն տալ Վալվերդեին:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները գրում էին, որ Բարտոմեուն կարող է լքել գլխավոր մարզչի պաշտոնը, եթե կատալոնացիները չհաղթեն Իսպանիայի գավաթը: Իսկ «Բարսելոնայի» համար այդ խաղը հաղթական չէր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս