Նեյմարը և Մբապեն չեն պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից
Հայտնի են դարձել ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի ծրագրերն առաջիկա մրցաշրջանում:
Ֆրանսիական «Telefoot» հեռուստաընկերության լրագրողների խոսքերով, ոչ բրազիլացին, ոչ էլ ֆրանսիացին չեն պատրաստվում հեռանալ ակումբից: Նեյմարը ցանկանում է թիմում մնալ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար. սա նրա հիմնական նպատակն է:
Մպաբեն ցանկանում է, որ ՊՍԺ-ն ավելի ուժեղանա այս ամռանը: Նա համոզված է, որ ակումբը հասկացել է իր խոսքը՝ ավելի շատ ազդեցություն ունենալու ցանկության մասին:
Ավելի վաղ, Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ Մբապեն հասկացրել էր, որ կարող է հեռանալ ակումբից, եթե իր դերը թիմում ավելի մեծանա և իր ցանկությունները հաշվի չառնվեն:
Ֆրանսիական լրատվամիջոցները վստահ էին, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ հանդիպել է՝ խոսելու մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին: Այս մասին հայտնել էր OK Diari-ի և El Chiringuito-ի լրագրող Էդուարդո Ինդան, ով համարվում է ճանաչված ինսայդեր:
Լրագրողը նշել էր, որ դեռ երկու տարի առաջ Մբապեն մտադրվել էր տեղափոխվել Մադրիդ:
Գործարքի մեջ կարող են ընդգրկվել երկու մադրիդիստներ` Իսկոն և Խամես Ռոդրիգեսը:
Ըստ Ինդայի, մադրիդյան ակումբը Մբապեին համարում է այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի հիմնական նպատակը և պատրաստ է ՊՍԺ-ին վճարել 280 մլն եվրո:
Խոսակցությունները դադարեցին, երբ Մբպաեն հայտնեց, որ ցանկանում է դեռ մնալ Ֆրանսիայում:
Իսկ Նեյմարի տեղափոխության մասին խոսակցությունները դադարեցրեց Նեյմարի հայրը՝ նշելով, որ իր որդին որոշել է դեռևս մնալ ՊՍԺ-ում:
«Նեյմարը ցանկություն հայտնեց մնալ ՊՍԺ-ում երկու տարի առաջ, երբ ստորագրեց պայմանագիրը: Երկրպագուները կարող են հանգիստ քնել, այժմ Նեյմարը չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից: Հանգիստ եղեք, իմ որդին արդեն որոշում կայացրել է»,- ասել էր Նեյմարի հայրը:
Սիրարփի Աղաբաբյան