
«Ես ուզում եմ ավելի ուժեղ լինել, քան երբևէ: Ես շատ բան եմ սովորել». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է իր ապագայի մասին:
– Ի՞նչ է լինելու հետագայում, պարո՛ն Մոուրինիո՝ Ֆրանսիա, Գերմանիա, այլ երկիր: Կամ գուցե «Մոնակո»:
– «Մոնակոյում» կա մարզիչ՝ իմ ընկերը (Լեոնարդ Ժարդիմ), և նա մնում է:
Ես չգիտեմ: Ազնվորեն, ես չգիտեմ: Ես գիտեմ միայն մեկ բան, որ ես չպետք է զգացմունքներիս վստահեմ: Ես պետք է իմաստուն և իրատես լինեմ:
Ես չեմ կարող ընտրություն կատարել միայն աշխատանքի վերադառնալու ցանկության հիման վրա, իսկ ես շատ եմ ուզում դա: Մենք պետք է ընտրենք ճիշտ նախագիծ, ճիշտ մոտիվացիա:
Ես ուզում եմ ավելի ուժեղ լինել, քան երբևէ: Ես շատ բան եմ սովորել, շատ օգուտներ եմ քաղել իմ օգնականների հետ, որպեսզի մենք լինենք լավ թիմ, կրկին պատրաստ լինենք մեծ բաների համար:
Ուստի պետք է մտածեմ: Մենք պետք է մտածենք և վերլուծենք և ճիշտ որոշում կայացնենք:
Սիրարփի Աղաբաբյան