
Սա շատ կարևոր հաղթանակ էր. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարևորում է Ղազախստանի միջազգային մրցաշարում տոնած հաղթանակը:
«Շնորհակալ եմ շնորհավորքների և իմ կողքին միշտ լինելու համար: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ`դեպի Եվրոպական խաղեր»,-Instagram-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:
Նախօրեին 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան:
2018 դեկտեմբերի հետո սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժումներ անցավ ԱՄՆ-ում:
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: