Բաժիններ՝

Ճապոնիայում ստեղծել են հրշեջ-ռոբոտների առաջին ջոկատը

Ճապոնիայում առաջին անգամ հրշեջ-ռոբոտների առանձին ջոկատ է ստեղծվել առանձնապեսս ծանր եւ ընդգրկուն բռնկումները մարելու համար, որտեղ վտանգավոր է օգտագործել մարդկանց: Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Հրշեջ վարչությունը:

Ջոկատի մեջ մտնում են չորս կատեգորիայի ռոբոտներ: Դրանց թվում է, մասնավորապես, անօդաչուն, որը կոչված է ստույգ տվյալներ հաղորդել հրդեհի բնույթի եւ դրա զարգացման վերաբերյալ: Ջոկատի մեջ մտնում է նաեւ բուլդոզերի շերեփով եւ մանիպուլյատոր-ձեռքերով սարքավորված ռոբոտը՝ փլատակները մաքրելու համար, ինչպես նաեւ տարբեր տեսակի անվավոր մեքենաներ՝ ջրային հրանոթներով:

Տարբեր նշանակության չորս ռոբոտները տեղափոխվում են մեկ մեքենայով: Ջոկատը ներառում է նման չորս շարժական ստորաբաժանում:  Այն արդեն տեղավորել են Տիբա պրեֆեկտուրայի հյուսիս-արեւելքից Տոկիոյին հարող Իտիհարա քաղաքի բազայում:

Այդ հարթակի ընտրությունը բնավ պատահական չէ. բանն այն է, որ այս շրջանում գտնվում են նավթի մեծաթիվ պահեստարաններ եւ նավթավերամշակման գործարաններ, հեղուկացված գազ ընդոնող թերմինալներ:

Այդպիսի օբյեկտներում հրդեհները տարբերվում են մարդկանց համար դրանց մարման աշխատանքների մեծ դժվարությամբ եւ չափազանց վտանգավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս